Արտակարգ իրավիճակ Երևանում. Վնասներ՝ քամու պատճառով. մի քանի վարչական շրջաններում փոթորիկը հաստաբուն ծառեր է տապալել, Երևանում ու 4 մարզերում հաշվարկում են ավերածությունների հետևանքները (լուսանկարներ, տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակարգ իրավիճակ Երևանում. Վնասներ՝ քամու պատճառով. մի քանի վարչական շրջաններում փոթորիկը հաստաբուն ծառեր է տապալել, Երևանում ու 4 մարզերում հաշվարկում են ավերածությունների հետևանքները (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ մի քանի ժամ տևած անձրևների ու փոթորիկների պատճառով Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր, ծառեր են տապալվել։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Թեմայի այլ նորություններ