Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում

Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ներառված հարցը՝ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Հայաստանում, շատ կարևոր է հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է ԱՀԱ ներդրման սկզբունքները, ակնկալվող արդյունքն ու հնարավորությունները:

Ներկաները քննարկել են ապահովագրության ներդրման հայեցակարգի դրույթները, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Սամվել Խարազյանը մանրամասնել է, որ այս համակարգի հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության հանգեցնող դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

«ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը` երաշխավորելով բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ բնակչության բոլոր խմբերի համար»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։

Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով և լուծման տարբերակներով:

Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Թեմայի այլ նորություններ