Առողջապահության նախարարությունը անդրադարձել է երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին

Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին:

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիաժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձևավորվում է, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել` ժամանակային առումով, և անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մահանա:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չստուգված և միակողմանի տեղեկատվություն չտարածել:

Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը:

Թեմայի այլ նորություններ