Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021 թվականին կատարված աշխատանքների և անելիքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021 թվականին կատարված աշխատանքների և անելիքների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021 թվականին կատարված աշխատանքների և անելիքների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: 

Հաշվետու տարում`

  • -Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել: 
  • -Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումը ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով: 
  • -Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը: 
  • -Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
  • -Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում: 
  • -Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օր պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները: 
  • -Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում:
  • -Առաջին անգամ Հայաստանում բացվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը՝ 5 մահճակալով:
  • -Բացվել է միջազգային պահանջներին համապատասխան մանկական հոգեբուժական՝ 12 մահճակալով բաժանմունքը, շահագործման է հանձնվել Սևանի մանկական վերականգնողական կենտրոնը: 
  • -Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են նախադեպը չունեցող ծավալի շինարարական աշխատանքներ:

2022թ.-ին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`

  • -Առողջության համապարպակ ապահովագրության ներդրում
  • -Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
  • -«STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում 
  • -Բարեփոխումներ` մանկաբուժության ոլորտում
  • -Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
  • -Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն

Թեմայի այլ նորություններ