Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը:

«Հուսով ենք, որ առողջապահական համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքով գերլարվածությունը կթուլանա և կկարողանանք աշխատել բարեփոխումների  և զարգացման ուղղությամբ»,-ասել է առողջապահության նախարարը:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ հարաբերությունները` հույս հայտնելով, որ  համավարակի դեմ պայքարը  թույլ կտա կենտրոնանալ այլ ծրագրերի վրա:

Անահիտ Ավանեսյանը և Ֆուկուշիմա Մասանորին անդրադարձել են Հայաստանում և Ճապոնիայում COVID-19-ի տարածման, կանխարգելիչ միջոցառումներին, պատվաստումային գործընթացին, ինչպես նաև  խթանիչ պատվաստանյութերի կիրառման փորձին:

Քննարկվել են նաև առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումների, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ