Առնվազն 27 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացողները, որոշել են զենք մատակարարել Ուկրաինային
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առնվազն 27 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացողները, որոշել են զենք մատակարարել Ուկրաինային

Առնվազն 27 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացողները, որոշել են զենք մատակարարել Ուկրաինային

Առնվազն 27 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացողները, որոշել են զենք մատակարարել Ուկրաինային: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։

Ցուցակում, որը հեռուստաալիքն ամբողջությամբ չի ներկայացրել՝ նշելով միայն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, կան նաև երկրներ, որոնք նախկինում դեմ էին նման քայլին։

Խոսքը, մասնավորապես, հակատանկային եւ հակաօդային սպառազինությունների մատակարարման մասին է։

Մինչ այդ՝ շաբաթ օրը լեհական Gazeta լրատվական պորտալը, վկայակոչելով գերմանական Bild պարբերականի լրագրող Յուլիան Ռոպկեին, հայտնել էր ՆԱՏՕ-ի հինգ երկրների մասին, որոնք համաձայնել են զենք մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ մատակարարումները սկսվել են հինգշաբթի օրը։

Gazeta պորտալը նշում է, որ գերմանացի լրագրողը չի նշել այն երկրների անունները, որոնք համաձայնել են զենք մատակարարել Ուկրաինային, սակայն նշել է, որ Գերմանիան դրանց թվում չէ։

Լրատվական գործակալությունը հայտնում է, որ «հայտնի է Էստոնիայից Ուկրաինային զենք մատակարարելու մասին, այդ թվում՝ հակատանկային արկեր և հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռներ»։

Բացի այդ, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նույնպես ասել է, որ Լեհաստանից զենքով շարասյուն է ժամանել Ուկրաինա, սակայն նա չի հստակեցրել՝ դրանք նախկինում խոստացված մատակարարումներ են, թե նոր։

Թեմայի այլ նորություններ