Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից, Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից, Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից, Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է Ալեն Սիմոնյանի հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Թեմայի այլ նորություններ