Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան. նա զգուշացրել է կառավարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան. նա զգուշացրել է կառավարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: Այս մասին Թաթոյանն ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս նախագիծը համարում եմ խտրական, որը ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն», -հայտարարեց Թաթոյանը:

«Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, և այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,- նշեց ՄԻ պաշտպանը։

Ըստ նրա՝ ՄԻՊ տարեկան բյուջեն այս տարի կազմել է 532 մլն 480 դրամ, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած, տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ այս նախագիծն առաջարկվել է դեռ 2020 թվականի սեպտեմբերին, քննարկումները հետաձգվել են պատերազմի պատճառով ու վերսկսվել այս տարի:

«Նախորդ տարի ես կառավարությունում ներկայացրել եմ մեր սկզբունքային առարկությունները, և այդ ժամանակ երկու հիմնարար պատճառ էր ինձ բերվում, առաջինը, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, և երկրորդը՝ ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում երկրում, բյուջեի մեկ հատվածից մյուսը գումարներ տեղափոխելու դեպքում, ճկունություն չի լինում»,-ասաց Թաթոյանը:

Թեմայի այլ նորություններ