Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան

Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2021 թվականին հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները: 

«Արդարադատության նախարարությունը ճիշտ է՝ չի իրականացնում հակակոռուպցիոն աշխատանք, բայց նախարարությունը 2021 թվականին հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգ ներդնելու և հակակոռուպցիոն համակարգը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող չորս օղակ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն,  Դատախազությունում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանները:

« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացրել ենք աջակցող դերակատարում, օրենսդրության զարգացման աշխատանքներ ենք կատարել, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն է եռապատկվել` 3200-ից հասցնելով 9000-ի: Այդ կազմակերպչական և բազմաթիվ օրենսդրական աշխատանքներում ամբողջությամբ աջակցել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են շատերին, ովքեր նեղ մասնագիտացած են այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Մյուս կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն էր: Անդրեասյանը նշեց, որ օրենսդրական բազան  ամբողջությամբ մշակվել է նախարարության կողմից, Կառավարությունը նաև հսկայական միջոցներ է հատկացրել, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվի և դրա աշխատանքներն արդեն սկսված են:

«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թվականին առանձին կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարևոր է նաև Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը`Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը և նաև Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,- հավելեց Անդրեասյանը:

Նախարարը այս օղակի մեջ ամենակարևոր օղակը համարում է  հակակոռուպցիոն դատարանները, որոնք ստեղծվել են երեք ատյաններում և 2021 թվականին հսկայական աշխատանքներ են իրականացվել թե օրենսդրական, թե տեխնիկական ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ