Արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները

Արդարադատության  նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները

ՀՀ արդարադատության  նախարարությունն անթույլատրելի է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի շահարկումները՝ կապված Արցախում դատապարտված Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլու Ասկերովի վերադարձման հետ:

«Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով իրավական գործընթացի հետ կապված մեկնաբանություններին՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց.

«Անթույլատրելի ենք համարում շահարկումները կապված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացի հետ, որի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել 44 հայ գերիների հայրենիք վերադարձը։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել, որ Շահբազ Ջալալ օղլու Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլու Ասկերովը դատապարտվել էին Արցախի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.12.2014թ.: Հարկ է շեշտել, որ դատապարտյալի հանձնման (էքստրադիցիա) հարց դատարանը չի քննարկում, իսկ դատավճռի ճանաչումը միանգամայն այլ պրոցես է, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ: Ընդհանրապես, ցանկացած դատապարտյալի տեղափոխումը ՀՀ իրականացվում է միայն դատապարտյալի և պատժի կրման պետության համաձայնությամբ և նրա նկատմամբ կայացված դատավճռի ճանաչման գործընթացով, որից հետո անհրաժեշտ է մյուս կողմի համապատասխան միջնորդությունը դատապարտյալի փոխանցման համար, ինչպես սահմանված է «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի Խորհրդի 1983թ. կոնվենցիայով։ Նման միջնորդությունը բացակայել է, հետևաբար ՀՀ իրավասու մարմինը չի կայացրել այդպիսի որոշում»:

Թեմայի այլ նորություններ