«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը

«Հայաստան» դաշինքը առաջարկում է Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Վարման կարգով ելույթի ընթացքում նման առաջարկ ներկայացրեց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը: 

«Քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, «Հայաստան» դաշինքը առաջարկում է փակ կամ բաց ռեժիմով, ինչպես դուք կորոշեք, պատասխանատու անձանց հետ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանից, իմանանք իրավիճակը և հասարակության և ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- ասաց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նույնպես նշեց, որ կարևոր է անվտանգային հարցերի քննարկումը: 

«Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը այսպես կոչված խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով: Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը: Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում  նոր պատերազմով: Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել: Ադրբեջանի այս վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից: Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է: Ալիևը  Երևանի լուռ պահվածքը, թերևս, գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի: Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը, սա անթույլատրելի իրավիճակ է: Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով»,- ասաց Թևանյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Օհանյանի առաջարկը կքննարկեն ընդմիջմանը:

Թեմայի այլ նորություններ