Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 14-ամյա երեխա է տուժել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 14-ամյա երեխա է տուժել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 14-ամյա երեխա է տուժել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14-ամյա մի երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնեց, որ 14 տարեկան տղա երեխան իրենց մոտ է տեղափոխվել Արարատի ԲԿ-ից:

«Նա ունի զուգակցվող վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի, կոնքոսկրերի կոտրվածքներ, որովայնի և թոքերի սալջարդ: Իրականացվել է մեկ վիրահատություն, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտություններն իրականացվել են: Ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ փոքրիկին հիվանդանոցում այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 16-ին ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Կատարվում է քննություն։

Սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Տարածվում է նաև տեղեկություն, որ մեքենան շատ մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային: Նախարարությունից տեղեկությունը չեն մեկնաբանում:

Թեմայի այլ նորություններ