Առաջնագծի Դավիթ Բեկի հատվածը հսկում է ԶՈՒ անձնակազմը. 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը՝ պաշտպանության նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջնագծի Դավիթ Բեկի հատվածը հսկում է ԶՈՒ անձնակազմը. 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը՝ պաշտպանության նախարարին

Առաջնագծի Դավիթ Բեկի հատվածը հսկում է ԶՈՒ անձնակազմը. 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը՝ պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։
 
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները:
 
Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։
 
Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները, վստահեցնելով, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները։

Թեմայի այլ նորություններ