Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:

«Այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է նաև տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը:

«Այս առումով կարևորում ենք ունենալ զարգացող և հարկունակ տնտեսությունը, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, ներառական տնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ