Առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթի ծառայությունների շրջանակը. հնարավոր կլինի այցելել մարզասրահներ եւ լողավազաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթի ծառայությունների շրջանակը. հնարավոր կլինի այցելել մարզասրահներ եւ լողավազաններ

Առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթի ծառայությունների շրջանակը. հնարավոր կլինի այցելել մարզասրահներ եւ լողավազաններ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ցանկանում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել:

Ներկայումս սոցփաթեթի շրջանակներում պետական ապարատի աշխատողները կարող են օգտվել հետեւյալ ծառայություններից՝

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:

Առաջարկվում է սոցփաթեթի շրջանակներում հասանելի ծառայությունների մեջ ներառել նաեւ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելը:

Ըստ հիմնավորման՝ սրանով նպաստում են սոցփաթեթի շահառու աշխատողների առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ ֆիզիկական կոփմանը։

Թեմայի այլ նորություններ