Առաջարկվում է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած, ոչ ծանր հանցանքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջարկվում է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած, ոչ ծանր հանցանքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձանց

Առաջարկվում է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած, ոչ ծանր հանցանքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձանց

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։

Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Բացի այդ, առաջարկվում է համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, ՀՀ Քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։

Ըստ նախագծի՝ համաներումը պետք է կիրառել նաև մինչև առաջարկվող օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է:

Թեմայի այլ նորություններ