Ապրիլյանի հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, իսկ զեկույցը կներկայացնի սեպտեմբերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապրիլյանի հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, իսկ զեկույցը կներկայացնի սեպտեմբերին

Ապրիլյանի հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, իսկ զեկույցը կներկայացնի սեպտեմբերին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ունի բազմաթիվ հարցերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արշակ Կարապետյանը ընդունո՞ւմ է, որ հետախուզությունը լուրջ բացթողումներ է ունեցել 2016-ին, որի համար էլ հեռացվել է պաշտոնից Սերժ Սարգսյանի հրամանագրով:

«Դուք այդ հարցի պատասխանը կտեսնենք մեր վերջնական եզրակացությանը ծանոթանալուց հետո, եթե ունենաք հնարավորություն ծանոթանալու: Դա գաղտնիության աստիճանի հետ է կապված: Մնացածի մասով մենք կգտնենք տարբերակ, որ ես ձեզ հնարավորի սահմաններում տեղյակ պահեմ ձեզ հետաքրքրող հարցերի մասին»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի հունիսի 4-ին. «Պետք է հասցնենք որակյալ զեկույց ներկայացնել հանրությանը, պետական պատասխանատուներին: Դրա համար պետք է ամռան երկու ամիսներին իմի բերենք առկա տեղեկատվությունը: Ոչ ոք չունի այս ծավալի տեղեկատվություն, որքան գտնվում է ԱԺ տարածքում: Մենք սեպտեմբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարեւոր դրվագները, որ հուզում է բոլորին: մենք ունենք այնքան տեղեկատվություն, որը մեզ հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն:

Ինչ-որ բանից սկսվել է ապրիլյանը եւ ինչ-որ բանով ավարտվել է: Հիմա այդ ամբողջ պրոցեսը մենք անցել ենք ու հիմա պետք էվերլուծենք, հասկանանք, թե ավարտն ինչպիսին է, որովհետեւ «5-րդ ալիքի» ֆիլմն ուրիշ բան է ասում, իրականությունը մի քիչ այլ է: Պետք է հասկանանք, թե մեր երկրի անվտանգության համակարգի համար որն է կարեւորագույնը»:

Թեմայի այլ նորություններ