Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ 

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը  ծանուցել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Թեմայի այլ նորություններ