Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գույքի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ և որդիների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:

Դատախազությունն ուսումնասիրել է Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, որդիների՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը: Նրանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։

Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մոտ երկու տարի է՝ հետախուզվում է․ ըստ մեղադրանքի՝ նախկին մարզպետը դուրս է եկել լիազորությունների շրջանակից, ինչպես նաև դրդել է կատարել առանձնապես խոշոր չափի վատնում ու պաշտոնեական կեղծիք։

Թեմայի այլ նորություններ