Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։ Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ