Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի վարչական շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի վարչական շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի վարչական շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները փորձում են մտնել ՊՆ-ի վարչական շենք և հանդիպել Պաշտպանության նախարարի հետ: Մի խումբ քաղաքացիների հաջողվել է մուտք գործել ՊՆ վարչական տարածք:

Նշենք նաև, որ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ: 

Փակ է Ազատանի հատվածը. քաղաքացիները նշում են, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողներից միայն ութն Ազատանից են: Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից:

Ավելի վաղ զինծառայողների հարազատները փակել էին նաև Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է Պաշտպանության նախարարություն, որտեղ գործում է հեռախոսահամար՝ հարցերն ուղղելու համար, սակայն զինծառայողների հարազատները նշում են, որ ՊՆ-ից նրանց որևէ տեղեկություն չեն հայտնում:

Այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են հավաքվում նաև Քեթի գյուղի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաև Գյումրից Բավրա գնացող ճանապարհը:

Թեմայի այլ նորություններ