Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին. ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին. ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում

Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին. ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում

Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան  ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Շերեմետևո օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռում ականի առկայության մասին: Ինքնաթիռի ստուգումն անցկացվելու է  ժամանման օդանավակայանում», - ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը չի հստակեցրել, թե որ օդանավակայանից է իրականացվել չվերթը։
 

«Flightradar24»-ի տվյալներով ՝ հոդվածի հրապարակման պահին օդում են գտնվել Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ`  Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայններից: Տագնապի ազդանշանները նրանցից ոչ մեկ չի տվել:

ԹԱՐՄԱՑՈՒՄ.

Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Թեմայի այլ նորություններ