Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին

Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց  նիստի աշխատանքներին:

Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը   ներկայացրել է առաջարկներ՝ հիմնված ՀՀ պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների ներկայացված եզրակացությունների վրա:

Առաջարկներն ընդունվել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության կողմից և միտված են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագիծը մշակվում է ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի համաձայն` ՀԱՊԿ անդամ երկրների 2021-2025թթ. ազգային օրենսդրության մերձեցման և ներդաշնակեցման նպատակով:

Թեմայի այլ նորություններ