Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, և ինչքան շուտ, այնքան լավ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, և ինչքան շուտ, այնքան լավ

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, և ինչքան շուտ, այնքան լավ

Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գան` ինչքան շուտ, այնքան լավ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից:

«Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ, ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եռակողմ հանձնաժողովը ներկայումս աշխատում է, և մնում է, որ Հայաստանի շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն երկրի շահերը:

Քոչարյանի կարծիքով` նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած երեք կողմերի ղեկավարների հանդիպումը տվել է դրական ընկալում, սակայն չի կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդը ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով։

«Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ասաց Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ