Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով. ՔԿ

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,  իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով,  2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան խճուղու շենքերից մեկում տեղակայված մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա վերջինիս լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ: Այնուհետև գնացել է նույն շենքում գտնվող 26-ամյա տղամարդու բնակարան և անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով դուրս կանչել նրան և աստիճանների վրա իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածելով վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսի հարողնաշարային հատվածին՝ սպանել նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ