Անցած երեք օրում ոստիկանությունը բացահայտել է 117 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անցած երեք օրում ոստիկանությունը բացահայտել է 117 դեպք

Անցած երեք օրում ոստիկանությունը բացահայտել է 117 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ծեծի՝ 5, բնակարանային գողության՝ 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, յուրացնելու կամ վատնելու, թմրամիջոցի մաքսանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, դատական ակտի պահանջները չկատարելու, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ինքնիրավչության և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 2, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 2 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ