Անցած 1 օրում հանցագործության 60 դեպք է բացահայտվել, հայտնաբերվել՝ 10 հետախուզվող
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անցած 1 օրում հանցագործության 60 դեպք է բացահայտվել, հայտնաբերվել՝ 10 հետախուզվող

Անցած 1 օրում հանցագործության 60 դեպք է բացահայտվել, հայտնաբերվել՝ 10 հետախուզվող

Հունիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Տվյալները ներկայացված են ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու ու զենք-զինամթերքի ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 18 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ