ԱՄՆ պետդեպը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել կոչով. հորդոր՝ Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, անհապաղ նվազեցնել լարվածությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    0 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ պետդեպը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել կոչով. հորդոր՝ Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, անհապաղ նվազեցնել լարվածությունը

ԱՄՆ պետդեպը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել կոչով. հորդոր՝ Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, անհապաղ նվազեցնել լարվածությունը

Վաշինգտոնն անհանգստացած է Հայստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրադրությամբ և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք այսօր մտահոգիչ հաղորդագրություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն համընդգրկուն որոշումների բոլոր չկարգավորված հարցերով, որոնք այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ.

«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերով, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել»,- ասել է Բուրիչը: Եվրոպայի խորհրդի անունից նա կոչ է արել կողմերին՝ անհապաղ դադարեցնելու վերսկսված ռազմական գործողությունները։

«Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց շարունակական ջանքերում: Մենք պատրաստ ենք աջակցելու ԵԽ անդամ երկու երկրների երկխոսությանը՝ վստահության ամրապնդմանը և հաշտեցմանը նպաստելու նպատակով»,- ասել է Բուրիչը:

Թեմայի այլ նորություններ