ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել հակամարտության հետևանքով բոլոր անազության մեջ պահվողներին։
«Կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասված է ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:
Բյուրոն նաև ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին: