ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին. առաջարկվել է նաև ուսումնասիրել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ՞
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին. առաջարկվել է նաև ուսումնասիրել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ՞

ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին. առաջարկվել է նաև ուսումնասիրել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ՞

ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկների ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նախատեսում են նաև պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ հաղորդում է Ermenihaber-ը։

Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ՞։

586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերը, և թե այն արդյոք չի՞ խախտել ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման օրենքը։ Ուսումնասիրության արդյունքները պետք է ներկայացվեն զեկույցով, և դրանով պայմանավորված՝ «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

52-րդ նախագծով պահանջվում է կասեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը, 122-րդով՝ կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության նախագծերից մի քանիսը։

90-րդ նախագծով պահանջվում է դադարեցնել Ադրբեջանի անվտանգության ոլորտի աջակցության համար նախատեսված ֆինանսավորումը, 560-րդ նախագծով պահանջվում է հարկադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին, 408-րդով՝ զեկույց կազմել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ