ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանությանը

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության պաշտոնական կայքը:

Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները:

Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:
 

Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:

Թեմայի այլ նորություններ