ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կազմակերպած դասընթաց Երևանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    0 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կազմակերպած դասընթաց Երևանում

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կազմակերպած դասընթաց Երևանում

Հոկտեմբերի 25-ից 29-ը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Թբիլիսիի ազգային գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ԱԱԾ, քննչական կոմիտեի և ՊԵԿ աշխատակիցների համար անցկացվեց «Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների քննություն» թեմայով դասընթաց, որը վարում էին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները։ Նախ ներկայացվեց թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանի առաքելությունը, այնուհետև 5-օրյա դասերին քննարկվեցին տարածաշրջանում թմրամիջոցների տեղափոխման ուղղությունների, հետախուզության, սինթետիկ թմրամիջոցների, գաղտնի լաբորատորիաների, թմրամիջոցների արտադրության մեթոդների, փողերի լվացման, ստվերային ցանցի, տակտիկական բժշկության և այլ հարցեր:

Դասընթացն անցավ բուռն քննարկումների և աշխատանքային խմբի արդյունավետ գործունեությանը միտված առաջարկների մթնոլորտում։ Արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք հմտություններ, որոնք կկարողանան կիրառել ամենօրյա աշխատանքում։

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ, շտաբի, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Թբիլիսիի ազգային գրասենյակի ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին տեղեկատվության փոխանակմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Հոկտեմբերի 29-ին միջոցառման փակման արարողությունն էր, որին մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանը։ Ավարտին միջոցառման մասնակիցները ստացան հավաստագրեր։

Թեմայի այլ նորություններ