Ամենօրյա պահանջ պիտի դարձնենք անաչառությամբ և սկզբունքայնությամբ գործելու անհրաժեշտությունը. Սերգեյ Ատոմյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ամենօրյա պահանջ պիտի դարձնենք անաչառությամբ և սկզբունքայնությամբ գործելու անհրաժեշտությունը. Սերգեյ Ատոմյանի ուղերձը

Ամենօրյա պահանջ պիտի դարձնենք անաչառությամբ և սկզբունքայնությամբ գործելու անհրաժեշտությունը. Սերգեյ Ատոմյանի ուղերձը

ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

«Հարգելի՛ ծառայակիցներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: 

Պատմական փորձություններով անցած մեր երկրում այսօր ամեն պահ ի հայտ են գալիս արդիական խնդիրներ և հրամայականներ, որոնք յուրաքանչյուրիցս պահանջում են մասնագիտական պատրաստվածության ավելի բարձր մակարդակ, միասնություն, և մենք մեր հայրենանվեր պարտականություններն իրականացնելիս՝ ամենօրյա պահանջ պիտի դարձնենք անաչառությամբ, սկզբունքայնությամբ և ամենայն պատասխանատվությամբ գործելու անհրաժեշտությունը:

Մեր համակարգում անելիքներ շատ կան ու կլինեն, մենք պետք է երբեք չթուլանանք՝ մեր ձեռքը մշտապես պահելով մասնագիտական կատարելագործման զարկերակին՝ ի պատիվ մեր Ծառայության և մեր անհատական կոչման: 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ աշխատանքային առաջընթաց, արդյունավետ և անփորձանք ծառայություն։ Այսօր, քան երբևէ, մենք պիտի անենք առավելագույնը՝ ի նպաստ հայրենիքի և համակարգի արժանապատվության»,- ասված է ուղերձում։

Թեմայի այլ նորություններ