Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ

Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում,  որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ, անկարգություններ են, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ականատեսները պատմում են՝ Ալմաթիի հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։ 

Ալմաթիում զինված մարդիկ թալանում են խանութներն ու ցուցափեղկերը, կենտրոնական հրապարակում են հավաքվում անկարգություններ հրահրողները, ТАСС-ին հայտնել են իրադարձությունների ականատեսները։ Նրանց խոսքով՝ քաղաքում շարունակվում է թալանը։ Ալմաթիում ուժեղ կրակոցներ են սկսվել: Զինվորականները պահանջել են հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել են, որ կրակելու են։

Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ, հայտնում են ականատեսները։

РИА Новости-ի թղթակիցն էլ հայտնել է, որ Ղազախստանի շրջանների միջև ավտոճանապարհները փակ են, մեքենաներին թույլ չեն տալիս անցնել:

Միաժամանակ, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքը կասեցնելու մասին տեղեկությունը, հայտնում է Sputnik Ղազախստանը։ Տեղական մամուլը բացատրում է, որ խոսքը մուտքի արգելքի մասին չէ. թռիչքները չեղարկում են ավիաընկերությունները։

Թեմայի այլ նորություններ