ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 461 դեպք, որից 174-ը՝ արտակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 461 դեպք, որից 174-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 461 դեպք, որից 174-ը՝ արտակարգ

այիսի 17-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 94 հրդեհի, 6 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 1 կայծակի, 7 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 85 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Մելիքյան, Էրեբունի, Խաղաղ Դոնի, Աթոյան, Ծերենցի, Շիրազի, Անդրանիկի, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան, Հալաբյան, Միքայելյան, Արարատյան, Դրոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Արարատի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Մարգարա գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն քաղաքներում, Ջրվեժ գյուղում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր և էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղերը, ամրացրել շենքերի տանիքների պոկված թիթեղները, սահմանազատել տարածքները և իրականացրել հերթապահություն։

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ