ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Դեկտեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 339 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 27 մահ:

Արձանագրվել է թունավորման 20 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ