ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արմավիրում է․ Ջանֆիդայում մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի միջոցառմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արմավիրում է․ Ջանֆիդայում մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի միջոցառմանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արմավիրում է․ Ջանֆիդայում մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի միջոցառմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային օրը սկսել է Արմավիրի մարզում: Նախագահին վաղ առավոտյան Սարդարապատում դիմավորել է մարզպետը:

Այցի նպատակը 44-օրյա պատերազմում մարզի նահատակ հերոսների շիրիմներին այցելելն ու հարգանքի տուրք մատուցելն է: Նախագահը մասնակցել է Ջանֆիդա համայնքում պատերազմի ժամանակ այս գյուղից զոհվածների հիշատակի միջոցառմանը:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածներից երկուսն արժանացել են պետական բարձր պարգևների, իսկ Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը: Արմավիրի քաղաքապետն էլ հայտնել է, որ Գասպարյանին հետմահու շնորհվել է նաև «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: «Փառք Հայրենիքի պաշտպանության խրամատում զոհված բոլոր հերոսներին»,- գրել է Արմավիրի քաղաքապետը:

 
 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական կողմը վերադարձնելու է ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր գերիներին: Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի հետ զրույցում:

«Աստված տա, որ գերի լինի, որովհետև բոլոր գերիներին բերելու ենք, անխտիր: Չեմ ասում` ինչ ժամանակահատվածում, բայց բոլորին բերելու ենք»,- Արցախի Իշխանաձորի հատվածում անհետ կորած զինծառայողի ծնողին ասաց Հարությունյանը:
 

Նա Արմավիրում մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում էլ հենց նրան մոտեցել էր անհետ կորած զինծառայողի ծնողը:

Թեմայի այլ նորություններ