ԱԴԾ-ն ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցների, որոնք հարձակումներ Էին պատրաստում Ինգուշիայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԴԾ-ն ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցների, որոնք հարձակումներ Էին պատրաստում Ինգուշիայում

ԱԴԾ-ն ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցների, որոնք հարձակումներ Էին պատրաստում Ինգուշիայում

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել Է «Իսլամական պետության» կողմնակիցների, որոնք հարձակումներ Էին պատրաստում Ինգուշիայում ոստիկանության աշխատակիցների վրա: Այդ մասին հաղորդել Է Գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:

Նշվում Է, որ նրանք ինտերնետի միջոցով կապվել են կազմակերպության մյուս անդամների հետ եւ ահաբեկչություններ պլանավորել ինքնաշեն պայթուցիկ սարքերի եւ սառը զենքի օգտագործամբ: Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավել են հրաձգային եւ սառը զենք, ինքնաշեն պայթուցիչներ եւ հրկիզիչ սարքեր, ինչպես նաեւ՝ բաղադրամասեր եւ գործիքներ՝ դրանց պատրաստման համար:

Բացի այդ, նրանց կապի միջոցներում հայտնաբերվել Է նամակագրություն ԻՊ-ի անդամների հետ, որոնք հաստատում են հանցավոր մտադրությունները: Նրանց դեմ քրեական գործ Է հարուցվել 205.5 հոդվածի 2-րդ մասով («Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը), 205.5 հոդվածի 2-րդ մասով-33 մասի 5-րդ կետով («Հանցակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեության մասնակցությանը») եւ 205.6 հոդվածով («Հանցագործության մասին չհայտնելը»), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմայի այլ նորություններ