Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին

Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ընթացքում 7 զինծառայողի զոհվելու և 10-ի վիրավորվելու մասին: Զոհերից երկուսը սպա են, 5-ը՝ շարքային:
 
Սոցիալական ցանցերում և տարբեր աղբյուրներում շրջանառվել է Ադրբեջանի կողմից մոտ 70 զոհի մասին տեղեկությունը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ: 
 
Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, որտեղ տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Թեմայի այլ նորություններ