Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյանին (ծնվ. 2000 թ.) և Արեն Ժիրայրի Արամյանին (ծնվ. 1993 թ.):

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից՝ այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 23.11.2021 թ. մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին, ընթանում էին բանակցություններ Մուսայելյանին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ