Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա է. Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    90%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա է. Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա է. Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա: Այս մասին Ազգային ժողովում հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ներկայացնելով մարզում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակ` Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից` 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,- նշեց Փարսյանը:
 

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: 

«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:

Թեմայի այլ նորություններ