Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    92%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Մայիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ավելի վաղ նշել է, որ կրակոցները սկսվել են դեռ մայիսի 6-ի երեկոյան ժամին, սակայն ավելի ինտենսիվ են դարձել մայիսի 7- ի կեսօրին:

«Վիրավորը հանքավայրի հորատողն է: Նա գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է: Տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի», - ասել է նա։

Գրիգորյանը նաև նշել է, որ  հանքավայրը դադարեցրել  է աշխատանքը, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում:

Թեմայի այլ նորություններ