Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակը, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: «Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը հրապարակային սադրիչ քայլերի է գնում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչին մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միրզոյանը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն, մշտապես գեներացնելով նոր կեղծ օրակարգեր, հրաժարվում է  իր պարտավորությունների կատարումից, մասնավորապես չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց:

Թեմայի այլ նորություններ