Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան գնահատականի․ քննարկում ԱԺ–ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    31%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան գնահատականի․ քննարկում ԱԺ–ում

Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան գնահատականի․ քննարկում ԱԺ–ում

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  կոնֆերանս-քննարկում, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 34 տարի առաջ` այս օրերին, խաղաղ հայ բնակչությունը  ենթարկվել է զանգվածային բռնությունների եւ խոշտանգումների: Պատգամավորն ընդգծել է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում  հայ բնակչության կոտորածները, էթնիկ զտումները, որոնք  հիշեցնում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, պարբերական բնույթ են կրել:

Ըստ նրա` շուրջ 30 տարի Ադրբեջանն իր երկրում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես ենք եղել անմարդկային դաժանությունների: 

Ադրբեջանը, համալրելով մարդկության դեմ ուղղված հանցանքները, սպանել է հայ խաղաղ բնակչությանը, թիրախավորել մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Թագուհի Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված այդ հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի:

«Ցանկանում եմ հերթական անգամ շեշտադրել` քանի դեռ չեն գործում պատասխանատվության մեխանիզմներ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, միջազգային դրույթների ոտնահարումը, մարդկության դեմ ուղղված հանցանքները շարունակական բնույթ են կրելու», —  նշել է հանձնաժողովի նախագահը:

Մասնակիցները կարեւորել են նման քննարկումը, ընդգծել են այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային հանրության հետ համագործակցության, պետական ռազմավարություն ունենալու, ինչպես նաեւ քաղաքական օրակարգ ձեւավորելու   անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ