Ադրբեջանի կողմից ճանապարհի փակումը խաղաղության օրակարգին հարվածելու նպատակ ունի. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    89%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի կողմից ճանապարհի փակումը խաղաղության օրակարգին հարվածելու նպատակ ունի. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի կողմից ճանապարհի փակումը խաղաղության օրակարգին հարվածելու նպատակ ունի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին (Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով): 

Վարչապետը հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: 

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք և մենք մեր ռազմավարական գիծը` խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք և առաջ տանենք», - ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` Կառավարության համար Սյունիքի ճանապարհների հետ կապված ստեղծված իրավիճակն անկանխատեսելի չէր. այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորելու ուղղությամբ ու շարունակելու են աշխատել, սակայն ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:

Վարչապետի խոսքով` ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող:

«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ», - հավելեց Փաշինյանը:

Վարչապետը հրավիրեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուշադրությունը Սյունիքի մարզում միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման և հիմնանորոգման ծրագրերի իրականացման վրա:

«Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պետք է ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ