ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի բնակարանում։ Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը: Խուզարկությունից հետո Բեքարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։