ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով

ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով

Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով: 

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը:

«ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին  2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը:

ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:

Թեմայի այլ նորություններ