627 պացիենտ գտնվում է ծանր, կամ ծայրահեղ ծանր իրավիճակում․ 44 պացիենտի միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Արսեն Թորոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

627 պացիենտ գտնվում է ծանր, կամ ծայրահեղ ծանր իրավիճակում․ 44 պացիենտի միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Արսեն Թորոսյան

Այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 504-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 123 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր։ 44 պացիենտի միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։

Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով ընդհանուր առմամբ 627 պացիենտ գտնվում է ծանր, կամ ծայրահեղ ծանր վիճակում։

Առողջապահության նախարարն ու վարչապետ Փաշինյանը կրկին հորդորեցին քաղաքացիներին, մասսայաբար պահպանել հակահամաճարակային կանոնները։

Ֆրանսիայից ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը նշեց որ տպավորված է հայ մասնագետներով, սակայն ակնհայտորեն նրանք շատ հոգնած են։ Ֆրանսիացի մասնագետը նույնպես կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Թեմայի այլ նորություններ