50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Աժ-ում անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման խնդրին՝ տեղեկացնելով, որ 50 մասունք Հոլանդիայում բարդ փորձաքննություն է անցնում:

«Մենք ունեինք որոշակի դժվար մասունքներ, որոնք փորձաքննությունների մասով չէինք կարողանում սեկվենավորել: Մենք պայմանավորվեցինք մեր հոլանդացի գործընկերների հետ, և այդ փորձանմուշները արդեն իսկ գտնվում են Հոլանդիայում: Ցավոք սրտի, չի ստացվում դրանցից ԴՆԹ անջատել և ստանալ որոշակի արդյունք: Եվ հիմա Հոլանդիայում այդ մասունքներն անցնում են ավելի բարդ փորձաքննությունների ընթացք»,- նշեց նա:

Ավանեսյանը տեղեկացրեց՝ կան զոհվածների մարմիններ, մասունքներ, որոնք նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում՝ երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում հաստատել պատասխանը: «Մինչ այս պահը բոլոր այդ դեպքերում ստացել ենք իդենտիկ նույն պատասխանները»,- նշեց նա՝ հավելելով, որ խոսքը 20 դեպքի մասին է:

Թեմայի այլ նորություններ