2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը տվյալ պահի դրությամբ խաղաղ է և կայուն, վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական սրացումը և արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերը չեն ազդել հայ-ադրբեջանական սահմանի տվյալ գոտու կայունության վրա: Այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ դիրքեր այցելած լրագրողների խմբին ծանոթացնելով առաջնագծում իրականացվող աշխատանքներին:

Հրամանատարի տեղակալը շեշտեց, որ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է, որն ունակ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, և հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկում, որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է, կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները իրականացնում են դիտարկում՝ հակառակորդի շարժը, նրա հավանական գործողությունների բնույթը գնահատելու և վերահսկելու նպատակով», - հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կողմից վերջին սադրանքը տվյալ կորպուսի պաշտպանության գոտում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված պաշտպանական նոր բնագծում, տեղի է ունեցել հուլիսի 28-ին, երբ հակառակորդը դիվերսիոն հարձակում էր իրականացրել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա, բայց հետ էր շպրտվել հայ դիրքապահների կողմից:

Այդուհանդերձ, ադրբեջանական զինուժի վարքագիծը, չնայած պատերազմից հետո ռազմաքաղաքական իրադրության և շփման գծի զգալի փոփոխություններին, զորամիավորման հրամանատարի տեղակալի խոսքով՝ չի փոխվել:

«Հակառակորդը մնում է նույն հակառակորդը», - շեշտեց գնդապետ Պետրոսյանը՝ շարունակելով. «2-րդ բանակային կորպուսը, որը զբաղեցնում է նշված բնագիծը, մարտունակ զորամիավորում է, ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ: Մասնավորապես հիմա բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք»:

Մեկնաբանելով հոկտեմբերի 14-15-ին Արցախում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմից հայ զինծառայողներ էին վիրավորվել, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն անդրադարձել Գեղարքունիքի սահմանային գոտու վրա:

Զինվորականը նշեց, որ արցախյան հատվածի վերաբերյալ ինքն իրավասու չէ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է սահմանի տվյալ հատվածին՝ որպես զորամիավորման հրամանատարի տեղակալ հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Որպես երկարամյա ռազմական ծառայություն անցած ռազմական գործի մասնագետ կարող եմ վստահեցնել, որ հակառակորդը գնահատում է իր առջև կանգնած զորամիավորումներին, զորամասերին: Եթե նա գիտակցի, որ կարող է ինչ-որ մի խնդիր կատարել՝ հաստատ անելու է: Մենք դա թույլ չենք տալիս, կանխարգելում ենք համապատասխան գործողություններով», - հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Թեմայի այլ նորություններ